Նյարդաբանություն
Գիյեն-Բարեյի համախտանիշը
Գիյեն-բարեյի համախտանիշը` սուր պոլիռադիկուլիտ, սուր բորբոքային պոլիռադիկուլոնևրոպաթիայի ձև է, որն արտահայտվում է թորշոմած պարեզներով, զգացողության, վեգետատիվ խանգարումներով։
Էթիոլոգիան, պաթոգենզը
Նախորդող 1-3 շաբաթվա ընթացքում հիվանդների մեծամասնության մոտ դիտվում շնչառական կամ ստամոքսաղիքային ինֆեկցիայի նշաններ, բակտերիալ (Campylobacter jejuni) կամ վիրուսային ¥ցիտոմեգալովիրուս, Էպշտեյն-Բարրի վիրուս և այլն¤, որը գործի է դնում աուտոիմուն ռեակցիան։ Այսպիսի դեր կարող են կատարել վակցինացիան, վիրահատական միջամտությունները, ծայրամասային նյարդերի տրավմաները։ Շվանյան բջիջների և միելինի անտիգենների դեմ ուղղված աուտոիմուն ռեակցիան հանգեցնում է այտուցի, լիմֆոցիտար ինֆիլտրացիայի և ողնուղեղային և գանգուղեղային նյարդերի նյարդարմատների դեմիելինիզացիային։ Սակավ հարձակման են ենթարկվում ծայրամասային նյարդերի աքսոնների անտիգենները` հիմախտանիշի աքսոնալ ձևի ժամանակ։
Ախտանիշները, ընթացքը
Ծայրանդամների ինչպես պրոքսիմալ, այնպես էլ դիստալ հատվածներն ընդգրկող համեմատաբար սիմետրիկ թորշոմած պարեզների արագ հարաճումը, սենսոր խանգարումների աննշան արտահայտվածությունը և ողնուղեղային հեղուկում սպիտի քանակի բարձրացումը` սկսած հիվանդության 2-րդ շաբաթից։ Ծանր դեպքերում պարեզներն ընդգրկում են շնչառական և կրանիալ մկանունքը, հիմնականում միմիկ և բուլբար։ Սակավ չեն մեջքի, ուսագոտու և կոնքի շրջանի ցավերը, որոնք երբեմն ճառագայթում են նյարդարմատների ուղղությամբ, ձգման ախտանիշները։ Հաճախ դիտվում են արտահայտված վեգետատիվ խանգարումներ. զարկերակային ճնշման բարձրացում կամ իջեցում, օրթոստատիկ հիպոտենզիա, սինուսային տախիկարդիա, բրադիռիթմիա, անցողիկ միզակապություն։ Ինտուբացիան կամ լորձի արտածծումը կարող է սադրել կտրուկ բրադիկարդիա, կոլլապս և նույնիսկ սրտի կանգ։ Հասնելով գագաթնակետին, ախտանշանաբանությունը կայունանում է ¥պլատո փուլը տևում է 2-4 շաբաթ¤, ապա սկսում է վերականգնումը, որը կարող է շարունակվել մի քանի շաբաթից մինչև 1-2 տարի։ Մահը հնարավոր է շնչառական անբավարարությունից, կապված շնչառական և կամ բուլբար կենտրոնների պարալիչի, թոքաբորբի, թոքային զարկերակների թրոմբոէմբոլիայի, սրտի կանգի, սեպսիսի հետ, սակայն, ի շնորհիվ ինտենսիվ թերապիայի ժամանակակից մեթոդների, ամենից առաջ ԱՇԱ-ի, մահացությունը վերջին տասնամյակներում իջել մինչև5 % ։
Բուժումը
Նույնիսկ թեթև դեպքերում Գիյեն-Բարեյի համախտանիշին սուր փուլում պետք է վերաբերվել որպես անհետաձգելի դրության, ծանր շնչառական անբավարարության կամ սրտի ռիթմի խանգարման արագ զարգացման վտանգի պատճառով։ Պարտադիր է հիվանդի շտապ հոսպիտալացումն ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Հարաճման փուլում - հիվանդի վիճակի ամենժամյա հետևում` շնչառական ֆունկցիայի, սրտային ռիթմի, զրկերակային ճնշման, բուլբար մկանների, կոնքի օրգանների ֆունկցիայի գնահատմամբ։ Շնչառական ֆունկցիայի անբավարարության վաղ նշանները. ձայնի թուլացում, խոսելու ժամանակ ներշնչման համար դադարի անհրաժեշտություն, ճակատին քրտինք և տախաիկարդիա արագ շնչառության ժամանակ, հազի թուլացում։ Բուլբար պարալիչի ժամանակ անհրաժեշտ է ինտուբացիա և նազոգաստրալ զոնդի մտցնելը։ Պլազմաֆերեզը և իմունոգլոբուլինը կարող են արագացնել վերականգնումը և քչացնել մնացորդային դեֆեկտը, հատկապես նպատակահարմար են հարաճման փուլում` սովորաբար հիվանդության առաջին 2-3 շաբաթը։ ԿՍ-ները չեն լավացնում հիվանդության ելքը։ Սրունքի խորանիստ երակների թրոմբոզի կանխարգելման համար նշանակում են հեպարինի կամ ցածր մոլեկուլյար հեպարինի` ֆրաքսիպարին, փոքր դեղաչափեր։ Միմիկ մկանների պարեզի դեպքում անհրաժեշտ են ցանցաթաղանթի պաշտպանման միջոցներ` ակնային կաթիլներ, սպեղանի գիշերը։ Կարևոր նշանակություն ունեն վաղ ռեաբիլիտացիոն միջոցառումները, որոնք ներառում են մերսում, բուժական ֆիսկուլտուրա, այլ ֆիզիոթերապևտիկ միջոցներ` պարաֆինային ապլիկացիաներ, մագնիտոթերապիա, ռադոնային և լոգանքներ, էլեկտրոստիմուլյացիա և այլն։
Կանխատեսումը
Լրիվ վերականգնում 70 %դեպքերում, 15 %հիվանդների մոտ պահպանվում են հաշմանդամություն առաջացնող, արտահայտված մնացորդային պարալիչները։ 2և5 % դեպքերում լինում է ռեցիդիվ և կազմավորվում է քրոնիկ ռեցիդիվող պոլինևրոպաթիա։
Կարդացեք նաև
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...
Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...
Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...
Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...
Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն